Վարչապետը ցավակցական ուղերձ է հղել Ֆ. Մարտիրոսյանի հարազատներին
20/11/2012 17:25

Վարչապետը ցավակցական ուղերձ է հղել Ֆ. Մարտիրոսյանի հարազատներին

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել հայ անվանի երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի մահվան կապակցությամբ: Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունը ներկայացնում է վարչապետի ուղերձը.

«Խոր վշտով տեղեկացա անվանի հայ երգչուհի, Հայաստանի ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանի մահվան մասին:

Նա մեր ժամանակների բացառիկ երգչուհիներից էր, ով իր անզուգական ձայնով գերել է բազմաթիվ սրտեր ու հոգիներ: Մեծ ու անգնահատելի է Ֆլորա Մարտիրոսյանի ավանդը հայ երգարվեստում: Նրա թողած ժառանգությամբ դեռ կշարունակեն հիանալ բազմաթիվ սերունդներ:

Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ցավակցում եմ Ֆլորա Մարտիրոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին և նրա արվեստի բազմահազար երկրպագուներին»:
 

Վարչապետը ցավակցական ուղերձ է հղել Ֆ. Մարտիրոսյանի հարազատներին