.jpg)
Ուկրաինայի ֆեդերացիան բանակցում է Ռեդնապի հետ
Այսօր տեղի է ունեցել Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահության նիստը, որում ազգային թիմերի կոմիտեի և մարզչական խորհրդի ղեկավար Միխայիլ Ֆոմենկոն զեկուցել է հավաքականի գլխավոր մարզչի թեկնածուներին որոշելու հետ կապված իրավիճակը: Նրա խոսքերով` որոշ մարզիչներ առաջարկել են մասնագետ հրավիրել Անգլիայից, իսկ Օլեգ Լուժնին ու Յուրի Վերնիդուբը նշել են «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Հարրի Ռեդնապի անունը: Կոմիտեի անդամների մեծ մասը պաշտպանել են նրա թեկնածությունը:
«Իմ կարծիքով` Ռեդնապը մեծ հեղինակություն ունի հավաքականի ֆուտբոլիստների մոտ,- Ֆոմենկոյի խոսքերը մեջբերել է ՈՒՖՖ-ի պաշտոնական կայքը:- Բավարար փորձ ու մարզչական ունակություններ ունի, կարող է մոտիվացնել խաղացողներին: Բոլոր թիմերում, որոնք գլխավորել է, Ռեդնապը շատ արագ է կարգավորել խաղի որակը և հասել նկատելի առաջընթացի: Այսօր այդ մասնագետն անգլիացի լավագույն մարզիչներից մեկն է»:
ՈՒՖՖ-ի նախագահությունը որոշել է բանակցություններ սկսել Ռեդնապի ներկայացուցիչների հետ: