.jpg)
Ուոլկոտը չի մասնակցի «Մոնպելյեի» հետ խաղին
«Արսենալը» ստիպված կլինի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում խաղալ առանց Թեո Ուոլկոտի: Լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը պատմել է, որ այդ ֆուտբոլիստը չի մասնակցել այսօրվա պարապմունքին:
«Վերջին խաղում նա վնասել է ուսը, և այսօր մենք նրան ուղարկել ենք հետազոտման,- Վենգերի խոսքերը մեջբերել է «Sky Sports»-ը:- Մինչ վաղը նա հաստատ չի լինի թիմի հետ: Ես կարծում եմ, որ նրա վնասվածքն այնքան էլ լուրջ չէ, և Թեոն արագ շարք կվերադառնա: Կբացակայի նաև Սանթոսը, ով մկանային խնդիրներ ունի: Բայց նաև ուրախ նորություններ ունենք. թիմի կազմ են վերադարձել Գիբսն ու Ժերվինյոն»: