Այսօր մեծ մասամբ կդիտվի ամպամած եղանակ
20/11/2012 09:18

Այսօր մեծ մասամբ կդիտվի ամպամած եղանակ

Նոյեմբերի 20-ին հանրապետության տարածքում կդիտվի մեծ մասամբ ամպամած եղանակ: Արևելյան շրջաններում տեղումները կշարունակվեն, արդեն նաև այլ շրջաններում պարբերաբար հնարավոր են թույլ տեղումներ, լեռներում` ձյուն, նախալեռներում և հովիտներում կդիտվի թաց ձյուն և ձնախառն անձրև:

Չնայած ամպամածությանը, ինտենսիվ կամ մեծ քանակությամբ տեղումներ հանրապետությունում չեն սպասվում:

Առանձին վայրերում հնարավոր է մառախուղ, լեռներում և լեռնանցքներում` քամու ուժգնացում մինչև 15մ/վրկ: Օդի ջերմաստիճանն արդեն նվազել է, էական փոփոխություններ առաջիկա օրվա ընթացքում չեն սպասվում:

 

Meteo-tv-ի հաղորդմամբ, Երևանում այսօր օրվա մեծ մասը կդիտվի փոփոխական ամպամածություն, առանց տեղումների եղանակ, երեկոյան դեմ հնարավոր է թույլ անձրև: Տեղ-տեղ հնարավոր է նաև մառախուղ:

Այս գիշեր +2+4, ցերեկը +10+12, երեկոյան  +7+9:

Այսօր մեծ մասամբ կդիտվի ամպամած եղանակ