.jpg)
«Ներցանցային 500» նոր ծառայություն`«ԱրմենՏել»-ի կողմից
«ԱրմենՏելի» նոր ծառայությունը հնարավորություն է տալիս Beeline բաժանորդներին 500 դրամով ձեռք բերել 500 ներցանցային րոպե` 7 օր ժամկետով: Այս մասին հայտնել է «ԱրմենՏելի» մամուլի ծառայությունը:
Նշված ժամանակահատվածում կրկնակի հարցման դեպքում րոպեները գումարվում են և փաթեթի գործողության ժամկետը սահմանվում է 7 օր:
««Ներցանցային 500» ծառայության գործարկամամբ «ԱրմենՏել» ընկերությունը ձգտում է ավելացնել լրացուցիչ առաջարկների տեսականին: Առաջարկելով բաժանորդներին խոսակցական ժամանակի մեծ փաթեթ, որում մեկ րոպե խոսելաժամանակը Beeline ցանցում կկազմի ընդամենը 1 դրամ, մենք շարունակում ենք պարզ, հարմարավետ և մատչելի առաջարկների ռազմավարությունը»,- նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Ծառայությունը միացնելուց հետո բաժանորդի հաշվի մնացորդը պետք է կազմի 50 դրամից ոչ պակաս: