.jpg)
ՀՀ-ը կմասնակցի կրթության նախարարների տարածաշրջանային հանդիպմանը
Նոյեմբերի 22-23-ը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Ստրասբուրգ՝ մասնակցելու Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի հաստատման կրթության նախարարների երկրորդ տարածաշրջանային հանդիպմանը: Այս մասին հայտնում են ԿԳՆ մամուլի ծառայությունից:
Պատվիրակության կազմում են ՀՀ ԿԳՆ իրավաբանական վարչության պետ Վ. Բավեյանը, ԵՊՀ և ԵՃՇՊՀ ռեկտորներ Ա. Սիմոնյանը և Հ. Թոքմաջյանը:
Այցի ընթացքում նախարար Արմեն Աշոտյանը կհանդիպի նաև ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի հետ: