Էդեն Ազար. «Շախտյոր»-«Յուվենթուս» դավադրությանը չեմ հավատում»
21/11/2012 19:06

Էդեն Ազար. «Շախտյոր»-«Յուվենթուս» դավադրությանը չեմ հավատում»

Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը ֆրանսիական մամուլին տված հարցազրույցում հայտարարել է, որ չի հավատում «Շախտյորի» ու «Յուվենթուսի» միջև հնարավոր դավադրությանը: Հիշեցնենք, որ թուրինյան ակումբին Չեմպիոնների լիգայի հաջորդ փուլ անցնելու համար դոնեցկյան թիմի հետ խաղում կբավարարի նաև ոչ-ոքին:

«Մենք առաջին հերթին կհետևենք մեր խաղին, քանզի պարտադիր պետք է հաղթենք «Նորդշելլանդին»: Հույս ունեմ, որ զուգահեռ խաղում տարօրինակ դեպքեր տեղի չեն ունենա: Այնտեղ նույնպես պրոֆեսիոնալներ են խաղում և դժվար թե դավադրություն կազմակերպեն: Հենց այդ պատճառով այդ երեկո «Չելսիի» բոլոր ֆուտբոլիստները կդառնան «Շախտյորի» երկրպագուները»,- ասել է Ազարը:

Էդեն Ազար. «Շախտյոր»-«Յուվենթուս» դավադրությանը չեմ հավատում»