Դավութօղլուն Գազայում չի կարողացել զսպել արցունքները
21/11/2012 14:33

Դավութօղլուն Գազայում չի կարողացել զսպել արցունքները

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն արաբական մի շարք երկրների արտգործնախարաների հետ այցելել է Գազայի հատված:

«TRTrussian.com»-ի փոխանցմամբ, Դավութօղլուն, ելույթ ունենալով Գազայի հատվածում, հայտարարել է, որ իրենք թույլ չեն տա Իսրայելին Գազայի  հատվածը վերածել բանտի` բաց երկնքի տակ:

Նրա խոսքերով, իրենց պահանջները պարզ են` Իսրայելի կողմից Գազայի հատվածի նկատմամբ հարձակումների անմիջական դադարեցում և ապաշրջափակում:

Ուշագրավ է, որ Գազայի հատված Դավութօղլուի հետ միասին ժամանել էր նաև Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ էրդողանի որդին` Բիլյալ Էրդողանը:

Դավութօղլուն այնուհետև այցելել է «Շիֆա» հիվանդանոց, որտեղ ուրախությամբ ընդունվել է Գազայի հատվածի բնակիչների կողմից:

Թուրքիայի արտգործնախարարը Գազա իր այցի ընթացքում հանդիպել է հարազատներին կորցրած պաղեստինցիների հետ:

Դավութօղլուն իր ցավակցությունն է հայտնել ու չի կարողացել զսպել արցունքները` նախարարի հոնգուր-հոնգուր արտասվելը հուզել է նաև նրա շուրջը հավաքվածներին։

 

Դավութօղլուն Գազայում չի կարողացել զսպել արցունքները