.jpg)
Է.Նալբանդյանը հանդիպել է ԱՄԷ արտաքին առևտրի նախարարի հետ
Նոյմեբերի 20-ին Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին առևտրի նախարար Շեյխա Լուբնա ալ-Քասիմիի և ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբնադյանի հանդիպմանը քննարվել են հայ-էմիրաթյան առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցեր։ ԱՅս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական բաժնից:
Աղբյուրի փոխանցմամբ, նախարար ալ-Քասիմին ջերմությամբ վերհիշել է Հայաստան կատարած իր այցելությունները և գոհունակությամբ նշել է, որ դրանց ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն արդեն կյանքի են կոչվում։
Զրուցակիցները քննարկել են տնտեսական համագործակցութան միջկառավարական հանձնաժողովի ձևավորման ուղղությամբ տարվող աշխատանքները, մանրամասն անդրադարձել են Հայաստանից ԱՄԷ գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ծավալների մեծացմանն առնչվող հարցերին։
Նույն օրը երեկոյան Էդվարդ Նալբանդյանը Աբու Դաբիում ՀՀ դեսպանատանը հանդիպում է ունեցել ԱՄԷ-ում հայության ներկայացուցիչների հետ։