Եվրոպական միությունը կօգնի Իտալիայում երկրաշարժից տուժածներին
21/11/2012 20:24

Եվրոպական միությունը կօգնի Իտալիայում երկրաշարժից տուժածներին

Եվրոպական միությունը 670 միլիոն եվրո է հատկացրել 2012 թ.-ի մայիսին Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժից տուժածներին:

«Ռոսբալտ.ռուի» փոխանցմամբ` այդ որոշումն ընդունվել է Եվրոպական խորհրդարանի նիստի ընթացքում:

Իտալիայի կառավարությունը բնական աղետի հասցրած վնասը գնահատել է 13 միլիարդ եվրո:

Հիշեցնենք, որ երկրաշարժը տեղի են ունեցել մայիսին 20-ին` իտալական Էմիլիա-Ռոմանիայի շրջանում. երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6.0 բալ:
 

Եվրոպական միությունը կօգնի Իտալիայում երկրաշարժից տուժածներին