.jpg)
Ռասմուսենը Երևանում էր
Նոյեմբերի 19-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի Ակադեմիայում տեղի է ունեցել սեմինար-հանդիպում` նվիրված ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգին: Սեմինարը կազմակերպել էր ՀՖՖ Արտոնագրման բաժինը Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության մասնակից ակումբների համար: Սեմինարն անցկացրել է ՈՒԵՖԱ-ի «Ֆինանսական արդար խաղի» պատասխանատու Ֆիլիպ Ռասմուսենը:
Սեմինարի նպատակն էր ակումբների գլխավոր քարտուղարներին և հաշվապահներին ծանոթացնել ՈՒԵՖԱ-ի ակումբների արտոնագրման համակարգին և «Ֆինանսական արդար խաղի» վերջին նորամուծություններին ու միտումներին, որոնք հիմնականում վերաբերում են ՈՒԵՖԱ-ի ակումբների արտոնագրման և «Ֆինանսական արդար խաղի» 2012 թ. կանոնակարգում տեղ գտած փոփոխություններին և արտոնագրման համակարգի ֆինանսական չափանիշի պահանջներին:
Մասնավորապես, ներկայացվել են «Ֆինանսական արդար խաղի» կիրառելիությունը և առկա պահանջները, որոնք ուժի մեջ են մտնելու 2013-2014 թթ. մրցաշրջանում:
Հանդիպման վերջում ակումբների ներկայացուցիչներն հնարավորություն է տրվել հարցեր ուղղել պարոն Ռասմուսենին: Ծավալված բուռն և հետաքրքիր քննարկման արդյունքում ակումբների ներկայացուցիչներն ստացել են իրենց հուզող մի շարք հարցերի պատասխանները: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: