Պանիր արտադրողներին տուգանելը` ոչ արդյունավետ
21/11/2012 14:23

Պանիր արտադրողներին տուգանելը` ոչ արդյունավետ

«Փոքր բիզնեսի դաշտում դեռևս առկա են խնդիրներ. թեև կառավարությունը փորձում է խթանել ոլորտը, սակայն բազմաթիվ չլուծված հարցեր կան, որոնք առաջ են բերում կամայականությունների. օրենքների ոչ հստակությունը ևս չի նպաստում ոլորտի զարգացմանը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Նա նաև նշեց, որ կառավարությունը` պարզեցնելով և բարելավելով բիզնես միջավայրը` անընդհատ մնում է հակված տեսչական ստուգումների, և այս ճանապարհով է փորձում ոլորտը կանոնակարգել:

Գ.Մակարյանը հիշեցրեց վերջերս Սննդի անվտանգության պետական ծառայության կողմից պանիր արտադրողներին տուգանելու փաստը, և նշեց, որ տուգանքի ճանապարհը ոչ արդյունավետ է. նախ Հայաստանում հազարավոր մարդիկ պանիր են արտադրում` սկսած գյուղացուց, վերջացրած կազմակերպություններով, իսկ նման դեպքում զանգվածային տուգանքների ռեժիմ հնարավոր չէ կիրառել:

«Զանգվածային ստուգումները կարող է էական ազդեցություն չունենալ»,- կարծիք հայտնեց Գ.Մակարյանը և առաջարկեց գնալ փոքր և միջին բիզինես ունեցողներին կրթելու, ուսուցանելու ճանապարհով:
 

Պանիր արտադրողներին տուգանելը` ոչ արդյունավետ