Կալդերոնը կարծում է, որ Մոուրինյոն կհեռանա
21/11/2012 18:41

Կալդերոնը կարծում է, որ Մոուրինյոն կհեռանա

 Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնից կհեռանա ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Այս մասին ասել է իսպանական ակումբի նախկին նախագահ Ռամոն Կալդերոնը:

«Ես կարծում եմ, որ նա արդեն որոշել է հեռանալ «Ռեալից»,- հայտարարել է Կալդերոնը, ում խոսքերը մեջբերել է BBC-ն:- Դա իմ կարծիքն է, ուստի չեմ կարող վստահաբար նման բան հայտարարել: Նա արդեն հոգնել է այն ամենից, ինչ տեղի է ունենում ակումբում, իսկ ոմանց հոգնեցրել է նրա վերաբերմունքն ու պահվածքը: Մոուրինյոն հրաշալի մարզիչ է և արդեն ապացուցել է դա: Բայց երբեմն այնպիսի քայլեր է կատարում, որոնք չեն համապատասխանում հարուստ պատմություն ունեցող ակումբի հեղինակությանը. դժգոհում է մրցավարներից, ՈՒԵՖԱ-ից»:

Հիշեցնենք, որ «Ռեալը» Իսպանիայի առաջնության 12-րդ տուրից հետո զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը` 8 միավորով հետ մնալով առաջատարից` «Բարսելոնից»:

Կալդերոնը կարծում է, որ Մոուրինյոն կհեռանա