.jpg)
«Վերադարձ դեպի Հայաստան» գրքի շնորհանդես`Կանադայում
Նոյեմբերի 19-ին Կանադայում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր կանադահայ հայտնի քաղաքագետ, բանաստեղծ, պրոֆեսոր Ալան Ուայթհորնի «Վերադարձ դեպի Հայաստան» երկլեզու բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Դեսպանության լեփ-լեցուն դահլիճում հաջողությամբ անցած շնորհանդեսին ներկա էին Կանադայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների պաշտոնյաներ, բազմաթիվ դեսպաններ, հրատարակիչներ, հասարակական կազմակերպությունների և կանադահայ համայնքային կառույցների ղեկավարներ:
Երեկոն իր բացման խոսքով սկսեց Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը:
Ալան Ուայթհորնը Կանադայի Թագավորական ռազմական քոլեջի պաշտոնաթող պրոֆեսոր է եւ մի շարք գրքերի հեղինակ: Պրոֆեսոր Ուայթհորնի բանաստեղծությունները մեծամասամբ նվիրված են Մեծ Եղեռնին և դեպի հայրենիքը բանաստեղծի տածած սիրուն ու կարոտին:
Նույն թեմային է նվիրված Ա.Ուայթհորնի բանաստեղծությունների` «Վերադարձ դեպի Հայաստան» ժողովածուն, որն առաջինն է իր գրքերից, որ ներկայացվում է նաև հայերեն թարգմանությամբ: