ՀՀ Նախագահի հետ հանդիպման ժամանակ խոսվեց Orange-ի մասին
21/11/2012 19:00

ՀՀ Նախագահի հետ հանդիպման ժամանակ խոսվեց Orange-ի մասին

ՀՀ Նախագահի` Ֆրանսիա կատարած այցի ժամանակ Ֆրանսիայի գործարար համայնքի հետ Լիոնում անցկացված հանդիպմանը մասնակցում էր նաև Orange-ի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի փոխնախագահ և Orange Արմենիայի խորհրդի անդամ Դոմինիկ Գարնիեն: Այս մասին հայնում են Orange-ի մամուլի ծառայությունից:

Իր հրապարակային ելույթի ժամանակ, որին ներկա էին Հայաստանի պետական մարմինների ներկայացուցիչները և ֆրանսիական ներդրողներ, Դոմինիկ Գարնիեն ներկայացրեց Orange-ի ավանդը հայաստանյան շուկայում, ընկերության կատարած ներդրումները և գործունեության եռամյա փորձը, ինչպես նաև` երկրի ընդհանուր գործարար միջավայրը:

Orange-ի գործունեության և ներդրումների կարևորության մասին նշեց նաև ՀՀ Նախագահը:
 

ՀՀ Նախագահի հետ հանդիպման ժամանակ խոսվեց Orange-ի մասին