Տարոն Մարգարյանը հանդիպել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարին
21/11/2012 18:07

Տարոն Մարգարյանը հանդիպել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարին

«Համագործակցության այս տարիների ընթացքում ԵԱՀԿ գրասենյակի աջակցությամբ քաղաքային տնտեսության ոլորտների վերաբերյալ համատեղ տարբեր ծրագրեր են իրականցվել, այդ թվում միջազգային խորհրդատվական ծառայություններ: Վստահ եմ, որ մեր համագործակցությունը կլինի շարունակական և կկարողանանք նոր նախագծեր կյանքի կոչել»,- այս մասին ասել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը` ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինի հետ հանդիպման ժամանակ:

Քաղաքապետը ներկայացրել է մայրաքաղաքի զարգացման հեռանկարներն ու քաղաքային տնտեսության կառավարման կատարելագործմանն ուղղված բարեփոխումների ծրագրերը` հատկանշելով դրանց շրջանակում Երևանի քաղաքապետարանի և միջազգային կազմակերպությունների միջև առկա համագործակցության հաջողված օրինակները: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:

ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավարն իր հերթին նշել է, որ իրենք պատրաստ են քաղաքապետարանի հետ քննարկել և իրականացնել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրեր, նաև ընդգծել կազմակերպության առաքելությունը` խաղաղության և անվտանգության ապահովման, ժողովրդավարական սկզբունքների պահպանման` այդ թվում նախընտրական և ընտրական գործընթացների շրջանակում:

Կողմերը քննարկել են նաև փորձի փոխանակման, խորհրդատվության ապահովման և հետագա համագործակցությանն առնչվող այլ հարցեր:
 

Տարոն Մարգարյանը հանդիպել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարին