.jpg)
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Սանկտ Պետերբուրգ
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Սանկտ Պետերբուրգ, որտեղ կայանալու է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի և ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստերը: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԺ-ի մամուլի ծառայությունը:
Վաղը Սանկտ Պետերբուրգ մեկնող պատվիրակությանը կազմում են ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, պատգամավորներ Խոսրով Հարությունյանը, Հայկ Բաբուխանյանը, Ռուզաննա Մուրադյանը, Մուրադ Մուրադյանը, Ռուբիկ Հակոբյանը, Վահան Բաբայանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանը:
Նոյեմբերի 23-ին Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ԱՊՀ ՄԽՎ 38-րդ լիագումար նիստին:
Այցի ընթացքում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երկկողմ հանդիպումներ կունենա վեհաժողովին մասնակցող խորհրդարանների նախագահների հետ: