.jpg)
Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթ կունենա Բաքվում
«Ժառանգություն» կուսակցության նախագահ և ՀՀ նախագահի հայտարարված թեկնածու Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը այսօր մեկնում է Բաքու` մասնակցելու և ելույթով հանդես գալու նոյեմբերի 22-23-ին գումարվող «Ասիայի քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովի» (ICAPP) Գլխավոր ասամբլեայում: Այս մասին հայտնել են «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունից:
Պնոմպենում (Կամբոջա) գումարված ICAPP-ի նախորդ համաժողովին Րաֆֆի Հովհաննիսյանի մասնակցության, ինչպես նաև իբրև բողոք հյուրընկալող կառավարության կողմից երիտասարդ հայ գործընկորջը կացնով սպանած ադրբեջանցի դատապարտյալի ազատ արձակման և փառաբանության՝ Բաքվի համաժողովի հրավերի նրա նախնական մերժման, ICAPP-ի ղեկավարությունը համաձայնել է Ր. Հովհաննիսյանին տրամադրել ելույթի հավասար հնարավորություն համաժողովում, որն այս տարի գումարվում է «Անվտանգությունը, խաղաղությունը և հաշտեցումը Ասիայում» խորագրի ներքո: