Մահացել է «Նվագախմբի տղաները» ֆիլմի Ճուտոյի դերակատարը
21/11/2012 18:47

Մահացել է «Նվագախմբի տղաները» ֆիլմի Ճուտոյի դերակատարը

Այսօր մահացել է «Նվագախմբի տղաները» ֆիլմի Ճուտոյի դերակատար Ռոբերտ Մկրտչյանը: Այս տեղեկությունը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց  Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի տեղակալ, ծրագրերի ղեկավար Մարատ Օրդյանը:

Նրա խոսքով` դերասանը մահացել է հիվանդանոցում, որտեղ էլ գտնվել է վերջին ամիսներին: «Հիվանդ էր երկար ժամանակ, մոտ երկու-երեք տարի, սկզբում սրտի հետ կապված խնդիր ուներ, տառապում էր երիկամների անբավարարությամբ, ինչն էլ, հավանաբար, մահվան պատճառ է դարձել»,- ասաց նա:

Ռ. Մկրտչյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա վաղը Նորագավթում գտնվող սուրբ Գևորգ եկեղեցում 17:00-ին, իսկ թաղման արարողությունը`  ժամը 13:00-ին: