«Թուրան». Բռնապետերը ինքնավստահ են և շիզոֆրենիկ
21/11/2012 19:34

«Թուրան». Բռնապետերը ինքնավստահ են և շիզոֆրենիկ

Ադրբեջանցի գրող, հրապարակախոս Ազգեզալ Մամեդովը «Բռնապետական վարչակարգերը և հոգաբանական պատկերները» խորագրով գիրք է հրատարակել, որում մանրամասնորեն անդրադառնում է բռնապետին բնութագրող հատկանիշներին: Այս մասին հաղորդում է «Թուրան» լրատվական գործակալությունը:

Բռնապետին բնորոշ հատկանիշների մասին գրքում նշվում է, որ նրանք սովորաբար բնութագրվում են որպես պարփակ, ոչ անկեղծ, ինքնագոհ անձնավորություններ: Նրանք, հիմնականում, գերագնահատում է իրենց հնարավորությունները և ամեն կերպ փորձում են ցույց տալ իրենց գիտելիքները և հնարավորությունները: 

Բռնապետերի համար իշխանությունը գործիք է, որն օգնում է վերջիններիս լրացնել իրենց թերարժեքությունը, հոգեկան կամ ֆիզիկական արատները:

Իշխանությունը նրանց համար նյութական բարիքների ստացման միջոց է`  փող, հարստություն, դիրք, հեղինակություն, համբավ, ժողովրդականություն, անցագիր դեպի վերնախավ:

Մերժելով շրջապատի տեսակետները, նրանք երբեք չեն ընդունում իրենց հասցեին հնչած քննադատությունները:

Բռնապետերին բնորոշ հոգեկան  հիվանդությունները մի քանիսն են: Օրինակ` նրանք անընդհատ պայքարում են երևակայական «թշնամիների» հետ, գերագնահատում են  սեփական անձի արժեքը և տառապում հետապնդման մոլուցքով:

 

«Թուրան». Բռնապետերը ինքնավստահ են և շիզոֆրենիկ