Պարբերաբար հնարավոր են թույլ տեղումներ
21/11/2012 09:18

Պարբերաբար հնարավոր են թույլ տեղումներ

Նոյեմբերի 21-ին հանրապետության տարածքում կպահպանվի մեծ մասամբ ամպամած եղանակը: Արևելյան շրջաններում` ամբողջ օրվա ընթացքում սպասվում են, իսկ այլ շրջաններում` պարբերաբար հնարավոր են թույլ տեղումներ, լեռներում` ձյուն, նախալեռներում և հովիտներում կդիտվի թաց ձյուն և անձրև: Առատ տեղումներ հանրապետությունում չեն սպասվում:

Առանձին վայրերում հնարավոր է մառախուղ, լեռներում և լեռնանցքներում` քամու ուժգնացում մինչև 18մ/վրկ: Օդի ջերմաստիճանն անփոփոխ կլինի: Մասամբ ամպամած եղանակը կպահպանվի ևս 2-3 օր:

 

Meteo-tv-ի հաղորդմամբ, Երևանում այս գիշեր և նոյեմբերի 21-ին կդիտվի փոփոխական ամպամածություն, տեղ-տեղ հնարավոր է անձրև: Հիշեցնում ենք, որ ինտենսիվ տեղումներ չեն սպասվում: Հավանական է նաև մառախուղը:

Այս գիշեր +2+4, ցերեկը +9+11, երեկոյան +5+7: 

Պարբերաբար հնարավոր են թույլ տեղումներ