.jpg)
Աբխազիայում ցույց`ի պաշտպանություն Սիրիայի աբխազական համայնքի
Սուխումում կայացած ցույցի մասնակիցները կոչ են արել Աբխազիայի իշխանություններին անհապաղ միջոցներ ձեռնարկել և քաղաքական կամք դրսևորել Սիրիայում աբխազական համայնքը պաշտպանելու համար:
«Ինտեռֆաքս» գործակալության փոխանցմամբ` ցուցարարները կոչ են արել մարդասիրական օգնություն ցուցաբերել և պայմաններ ստեղծել աբխազա-ադիգեյան սփյուռքի ներկայացուցիչներին Աբխազիա տեղափոխելու համար:
Սուխումում ցույցի դուրս եկած մարդիկ պահանջել են նաև տեղեր հատկացնել` Սիրիայից փախստականներին ընդունելու համար: