2013 թ. կընդլայնվի ՓոստՄարկետ կատալոգի միջոցով վաճառքի առաջարկը
23/11/2012 19:35

2013 թ. կընդլայնվի ՓոստՄարկետ կատալոգի միջոցով վաճառքի առաջարկը

Նոյեմբերի 23-ին Գյումրիում բացվել է «Հայփոստ» ՓԲԸ Փոստմարկետ ծառայության անվանացանկի 3-րդ թողարկման ցուցահանդես-վաճառքը, որի ընթացքում անցկացված խաղարկության արդյունքում Գյումրիի բնակիչները ստացել են տարբեր նվերներ: Այս մասին հայտնում են «Հայփոստ» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի բաժնից:

Աղբյուրի փոխանցմամբ` փոստմարկետը հեռահար առևտրի արդեն հաջողված ծառայություն է, որի մեկնարկը տրվել է այս տարվա ամռանը: Ծառայությունը մեկնարկել է ՀՀ փոստային կապի ազգային օպերատորի զարգացման ծրագրի շրջանակներում, որով նախատեսվում է ներդնել ավելի ժամանակակից սուրհանդակային, ֆինանսական և կոմերցիոն ծառայություններ: 

Հաղորդագրության համաձայն, ՓոստՄարկետ կատալոգի տպագիր տարբերակները հասանելի են ՀՀ ողջ տարածքում գործող ՀայՓոստի մոտ 900 փոստային բաժանմունքներում: 

Արդեն 2013 թվականին ՀայՓոստը կընդլայնի ՓոստՄարկետ կատալոգի միջոցով վաճառքների իրականացման առաջարկը` ներկայացնելով իր Post E-market-ը և ներգրավելով միջազգային գործընկեր կազմակերպություններին:

«Հայփոստը» նաև ծրագրում է իրականացնել ՓոստՄարկետ անվանացանկում տեղ գտած ապրանքների ապառիկ վաճառք:

Նոր ծառայությունների, բիզնես մոդելների, առաջատար տեխնոլոգիաների և Հայաստանի ամբողջ տարածքում փոստային բաժանմունքների ֆիզիկական ենթակառուցվածքի արդիականացմանն ուղղված խոշոր ներդրումներն ընդգծում են Հայփոստի ծառայություններից օգտվելու հավասար հնարավորությունների ստեղծման կարևորությունը` ապահովելով բարձրակարգ սպասարկում հավասարապես և’ մայրաքաղաքի և հեռավոր գյուղերի բնակիչների համար:
 

2013 թ. կընդլայնվի ՓոստՄարկետ կատալոգի միջոցով վաճառքի առաջարկը