.jpg)
Ադրբեջանում բռնաճնշումների են ենթարկվում նաև կին ակտիվիստները
Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցությունը հինգշաբթի օրը նիստ է անցկացրել «Մուսավաթ» կուսակցության ակտիվիստ Նիգյար Յագուբլու իրավունքների պաշտպանության համար, ով ձերբակալվել էր ավտոճանապարհային պատահարի պատճառով: Այս մասին հաղորդում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
«Բոլորին հասկանալի է, որ Նիգյար Յագուբլու ձերբակալությունը քաղաքական ենթատեքստ է պարունակում: Իշխանությունները դա միտումնավոր են արել` որպեսզի վախեցնեն կին ակտիվիտներին: Մինչև հիմա մի շարք պաշտոնյաների երեխաներ կամ կանայք ճանապարհային պատահարների մասնակից են եղել, սակայն նրանցից և ոչ մեկը չի ձերբակալվել նման մեղադրանքով»,- հայտարարել են Յագուբլու պաշտպանության հանդես եկող ակտիվիստները:
«Նիգյար Յագուբլուն և իր քույրը ակտիվորեն մասնակցել են Ադրբեջանում անցակցվող գրեթե բոլոր բողոքի ակցիաներին, հատկապես ակտիվ են եղել «Եվրատեսիլ» մրցույթի առիթով կազմակերպված բողոքի ցույցերին: Այդ իսկ պատճառով նրանց ընտանիքի նկատմամբ ճնշումներ են գործադրվում: Պետք է ակտիվացնել Ն. Յագուբլու պաշտպանության թեման սոցիալական ցանցերում»,- նշել է Ժողովդրական ճակատ կուսակցության ղեկավարի տեղակալ Գեզալ Բայրամլին: