.jpg)
Եգիպտոսի ընդդիմությունը մեղադրում է նախագահին
Եգիպտոսի ընդդիմությունը նախագահ Մուհամեդ Մուրսիին մեղադրել է պետական հեղաշրջում կատարելու մեջ, և երկրի բնակիչներին զանգվածային ցույցերի կոչ արել: Այս մասին տեղեկացնում է «Բի-Բի-Սի» լրատվական գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ` փոփոխությունները, որոնց մասին հայտարարվել էր նոյեմբերի 22-ին, նախագահին բացարձակ լիազորություններ են տալիս: Սահմանադրական հռչակագրի համաձայն` Մուրսիի` նախագահի պաշտոնը զբաղեցնելու պահից ի վեր ստորագրած ցանկացած օրենք և հրամանագիր չի կարող բողոքարկվել կամ չեղյալ հայտարարվել:
Սահմանադրական հռչակագրում փոփոխություններ մտցնելու մասին հայտարարելուց հետո Եգիպտոսի ընդդիմության ղեկավարները, այդ թվում` ՄԱԳԱՏԷ-ի նախկին ղեկավար Մոհամեդ էլ-Բարադեյը և ԱՊԼ նախկին ղեկավար Ամր Մուսան, համատեղ մամլո ասուլիս են կազմակերպել, որի ժամանակ Մուրսիին մեղադրել են պետական հեղաշրջման և «երկրի իշխանությունների բոլոր 3 ճյուղերը մոնոպոլացնելու» փորձ կատարելու մեջ: Նրանք բոլոր եգիպտացիներին զանգվածային ցույցերի կոչ են արել: