Էլ Շաարավի. «Ալլեգրին վստահում է ինձ»
23/11/2012 20:11

Էլ Շաարավի. «Ալլեգրին վստահում է ինձ»

«Միլանի» երիտասարդ ռմբարկու Ստեֆան Էլ Շաարավին շնորհակալություն է հայտնել թիմի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալլեգրիին` հավատի ու վստահության համար:

«Այս մրցաշրջանը ես վատ սկսեցի, սակայն Ալլեգրին շարունակեց վստահել ինձ: Դա շատ կարևոր էր:

Մարզիչն ինձ խնդրում է լավ աշխատել պարապմունքների ընթացքում: Նա չի խնդրում շատ գոլեր խփել: Ես աշխատում եմ լավ կատարել իմ գործը, իսկ գոլերն անպայման կլինեն:

Բոլոր մրցաշարերում 16 գոլ խփելը շատ հաճելի է: Շատ եմ ուզում օգնել «Միլանին»: Հիմա իմ կյանքի ֆանտաստիկ շրջաններից մեկն եմ ապրում, սակայն պետք է շարունակեմ ընթացքս ճիշտ ճանապարհով»,- Էլ Շաարավիի խոսքերը մեջբերել է «Football Italia»-ն:

Էլ Շաարավի. «Ալլեգրին վստահում է ինձ»