.jpg)
Գերմանիան ինժեներ միգրանտների կարիք ունի
Գերմանական ընկերություններին ներկա դրությամբ անհրաժեշտ է 120 000 մասնագետներ` մաթեմատիկոսներ, ծրագրավորողներ և տեխնիկներ: Փոխանցում է «Euromag»-ը:
«Ներկա դրությամբ այդ ոլորտում աշխատում են տարիքով միգրանտներ և մասնագետներ»,- այս մասին ասել է գերմանական տնտեսական ինստիտուտի տնօրենը:
Ըստ ներկայացված տվյալների` առաջիկա տարիներին այդ մասնագիտությունների պահանջարկը տարին 100 000–ով կմեծանա:
Հատկապես մեծ պահանջարկ ունեն ինժեներները, իսկ քիմիկների և կենսաբանների կարիք գրեթե չի զգացվում: