.jpg)
«ՀԱՄԱՍ»-ը մեղադրել է Իսրայելին` հրադադարի ռեժիմի խախտման մեջ
«ՀԱՄԱՍ»-ը մեղադրել է Իսրայելին` հրադադարի խախտման մեջ: Այս մասին հայտնում է vesti.ru-ն:
Աղբյուրի փոխանցմամբ` այս մեղադրանքին նախորդել է իսրայելական զինվորականների կողմից 24-ամյա պաղեստինցու սպանությունը:
Ավելի վաղ Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Ռիյադ ալ Մալիկին ևս մեղադրել է Իսրայելին հրադադարի խախտման մեջ:
Հինգշաբթի օրը իսրայելցի զինվորները կրակ են բացել Գազայի հատվածում խաղաղ բնակիչների ուղղությամբ, որոնք հավաքվել էին աղոթքի:
Ներկաներից մեկը` 24-ամյա Աբդելխադին մյուսներից ավելի շատ է մոտեցել սահմանին և փորձել բարձրացնել «ՀԱՄԱՍ»-ի դրոշը: Սահմանին կանգնած զինծառայողներից մեկը կրակել է երիտասարդի գլխին, նա տեղում մահացել է: