Հայ մատենագիր և տպագիր գրքերի ընտրանին` Բրիտանական գրադարանում
23/11/2012 17:53

Հայ մատենագիր և տպագիր գրքերի ընտրանին` Բրիտանական գրադարանում

Բրիտանական գրադարանում նոյեմբերի 22-ին բացվել է Հայ գրատպության 500-ամյակին և հայ-բրիտանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին նվիրված ցուցահանդես: Ցուցահանդեսում ներկայացված են Բրիտանական գրադարանում առկա հայ մատենագիր և տպագիր գրքերի լավագույն նմուշները: Այս մասին հայտնում են ՀՀ մշակույթի նախարարության լրատվական բաժնից:

Ըստ աղբյուրի` ցուցահանդեսին մասնակցել է նաև ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Ցուցահանդեսը կշարունակվի մինչև 2013 թ. հունվարը:

Հաղորդագրության համաձայն, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն կատարած այցի շրջանակում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը կհանդիպի Բրիտանական գրադարանի տնօրինության, Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի թագավորության թեմի առաջնորդի և բրիտանահայ համայնքի հետ:
 

Հայ մատենագիր և տպագիր գրքերի ընտրանին` Բրիտանական գրադարանում