Նարինե Մկրտչյանը՝ նախագահի թեկնածո՞ւ
23/11/2012 09:49

Նարինե Մկրտչյանը՝ նախագահի թեկնածո՞ւ

«Հրապարակ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ «Մամուլի ազգային ակումբ»-ի նախագահ Նարինե Մկրտչյանն ինտենսիվ հանդիպումներ է ունենում ոչ միայն քաղաքական շրջանակների, այլև երիտասարդության հետ: Այդ մասին թերթին պատմել է այդ հանդիպումներին մասնակցած ուսանողներից մեկը, ով շատ ոգևորված էր հանդիպումից:

Լուրը ճշտելու նպատակով թերթը դիմել է Նարինե Մկրտչյանին, ով հաստատել է, որ նման հանդիպումներ լինում են, և ավելացրել` ինչո՞ւ միայն քաղաքական գործիչների և ուսանողների հետ, ես նաև գործարարների հետ եմ հանդիպել, այն գործարարների, ովքեր մտահոգ են երկրի ներկայով և ապագայով: Ի պատասխան հարցի, թե պատրաստվո՞ւմ է առաջադրվել առաջիկա նախագահի ընտրություններում, Նարինե Մկրտչյանն ասել է, որ առաջիկայում հրապարակային հանդիպումներ կունենա, որոնց կհրավիրվեն նաև ԶԼՄ-ները, և հասարակությանը հայտնի կդառնա իր որոշումը: 

Նարինե Մկրտչյանը՝ նախագահի թեկնածո՞ւ