Կրիշիտոն չի խաղա մինչև տարեվերջ
23/11/2012 20:20

Կրիշիտոն չի խաղա մինչև տարեվերջ

«Զենիթի» գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետտին պատմել է իր երկու սաների` Դաննիի ու Դոմենիկո Կրիշիտոյի առողջական վիճակի մասին:

«Կրիշիտոյի վիճակը դեռ պետք է վերագնահատվի: Բայց, չնայած մեր բժիշկների որակավորմանն ու ֆուտբոլիստի ցանկությանը, կարծում եմ, որ նրան դժվար թե այս տարի տեսնենք խաղադաշտում:

Մի շարք ֆուտբոլիստներ, այդ թվում` Դաննին, այսօր մարզվել են թեթև ռեժիմով: Դաննին ծնկի հետ կապված խնդիրներ ունի, բայց դա նորմալ է ծանր վնասվածքից հետո, և հիմա պարզապես անհրաժեշտ է համաչափ բաշխել ծանրաբեռնվածությունը»,- Սպալետտիի խոսքերը մեջբերել է ակումբի պաշտոնական կայքը:

Կրիշիտոն չի խաղա մինչև տարեվերջ