Օսվալդոն բաց է թողել պարապմունքը
23/11/2012 20:15

Օսվալդոն բաց է թողել պարապմունքը

«Ռոմայի» ռմբարկու Պաբլո Օսվալդոն այսօր ստիպված է եղել բաց թողնել թիմի պարապմունքը: Նրա բացակայության պատճառը ստամոքսի հետ կապված խնդիրներն են: Այս պահին դեռ հայտնի չէ` արդյոք Օսվալդոն կկարողանա՞ մասնակցել «Պեսկարայի» հետ կիրակնօրյա խաղին:

Հիշեցնենք, որ վնասվածքի պատճառով հանդիպումը բաց կթողնի նաև Էրիկ Լամելան: Այս մասին հայտնում է «Football Italia»-ն:

Օսվալդոն բաց է թողել պարապմունքը