Ռեդնապը կմերժի՞ ՈՒՖՖ-ին
23/11/2012 19:06

Ռեդնապը կմերժի՞ ՈՒՖՖ-ին

Անգլիական հեղինակավոր աղբյուրը հաղորդում է, որ «Քուինզ Պարկ Ռեյնջերսը» պայմանավորվել է «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Հարրի Ռեդնապի հետ: Ինչպես երևում է, վերջինս չի գլխավորի Ուկրաինայի հավաքականը, այլ ավելի նպատակահարմար կհամարի վերադառնալ անգլիական Պրեմիեր լիգա:

Հիշեցնենք, որ այսօր «Քուինզ Պարկ Ռեյնջերսը» հայտարարել է գլխավոր մարզիչ Մարկ Հյուզի պաշտոնանկության մասին, իսկ «Sky Sports»-ը շտապել է տեղեկացնել, որ լոնդոնցիներն արդեն պայմանավորվել են Ռեդնապի հետ և շուտով պաշտոնապես կհայտնեն նրա նշանակման մասին:

Ռեդնապը կմերժի՞ ՈՒՖՖ-ին