Սեդա Արոնովա. «Եվս 2 գիրք կգրեմ Լևոնի մասին»
23/11/2012 20:39

Սեդա Արոնովա. «Եվս 2 գիրք կգրեմ Լևոնի մասին»

Ինժեներից ակամա լրագրողի վերածված Սեդա Արոնովան, ում հեղինակած «Լևոն Արոնյան» գրքի շնորհանդեսն էր այսօր, պատրաստվում է ևս 2 գիրք գրել: Առաջին գրքում ներկայացնելով իր որդու առաջին քայլերը` նա, ամեն դեպքում, լրջորեն չի շոշափել խոշոր հաղթանակները` այն թողնելով որպես մի նոր թեմա: 

«Այս գրքում համատեղել եմ Լևոնի 20 տարվա շախմատային կյանքը: Այստեղ կան նաև ամսագրերից և թերթերից օգտագործված հատվածներ, որոնք վերաբերում են տղայիս մարզական ուղուն: Համատեղելու ընթացքում էլ ստացվել է այս գիրքը, որը նվիրել եմ Լևոնի 30-ամյակին:

Սկսել եմ նրա մանկական տարիքից, շախմատային առաջին քայլերից` հասնելով մինչ օրերս: Այստեղ ներկայացրել եմ Լևոնի մանկությունը, իսկ ներկայիս հաղթանակների մասին գրելն ավելի հեշտ կլինի, ինչն էլ պատրաստվում եմ անել: Նախատեսում եմ ևս 2 գիրք գրել, որտեղ արդեն կներկայացնեմ Լևոն Արոնյան գրոսմայստերին:

Առաջին գրքում լուրջ չեմ մոտեցել Լևոնի մեծ հաջողություններին` թողնելով դա որպես հաջորդ գրքի թեմա:

Գիրքը լույս է տեսել 3 հազար տպաքանակով, և եթե այն հավանության արժանանա, ապա կմտածենք նոր տպաքանակի մասին:

Սրանով փորձեցի սկիզբը դնել այն երկերի, որոնք դեռ պետք է ծնվեն»,- նշեց Սեդա Արոնովան:

Սեդա Արոնովա. «Եվս 2 գիրք կգրեմ Լևոնի մասին»