Ս.Սարգսյանն ընդունել է ՌԴ մի շարք լրատվամիջոցների ղեկավարներին
23/11/2012 18:58

Ս.Սարգսյանն ընդունել է ՌԴ մի շարք լրատվամիջոցների ղեկավարներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ս.թ. նոյեմբերի 20-24-ը Երևանում անցկացվող «Արարատի ստորոտին» մեդիաֆորումին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած ռուսաստանյան մի շարք լրատվամիջոցների ղեկավարների: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի մամլո գրասենյակից:

Աղբյուրի փոխանցմամբ` հանրապետության ղեկավարը ողջունել է հանդիպման մասնակիցներին և հույս հայտնել, որ մեր երկրում գտնվելու այս մի քանի օրերին նրանք հասցրել են որոշ չափով ծանոթանալ Հայաստանի պատմությանն ու մշակույթին, մեր երկրի ձեռքբերումներին, առկա խնդիրներին և պետության առջև ծառացած մարտահրավերներին:

Սերժ Սարգսյանը հյուրերի հետ խոսել է Հայաստանի արտաքին քաղաքականության, տարածաշրջանի մարտահրավերների, դինամիկ զարգացող հայ-ռուսական հարաբերությունների, մեր երկրի տնտեսության և ներդրումային միջավայրի մասին, ինչպես նաև պատասխանել ռուսաստանյան լրատվամիջոցների ղեկավարներին հետաքրքրող հարցերին: 

Ս.Սարգսյանն ընդունել է ՌԴ մի շարք լրատվամիջոցների ղեկավարներին