.jpg)
«Սիրիական հակամարտությունը Թուրքիային փորձելու համար է»
Սիրիայում քաղաքացիական պատերազմ է հասունանում: Իսկ սիրիական հակամարտությունը` հարևան Թուրքիային փորձելու համար է: Այս մասին գրում է «PBS.org» պարբերականը:
«ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ կքննարկի Թուրքիայի հարցումը՝ Սիրիայի հետ սահմանին «Patriot» հրթիռներ տեղակայելու վերաբերյալ: Թուրքիային և Սիրիային բաժանում է 560 մղոն երկարությամբ սահման: Մտահոգություններ կան առ այն, որ քաղաքացիական պատերազմ կարող է սկսվել, և այն կտարածվի»,- գրում է պարբերականը:
Պարբերականի թղթակից Մարգրեթ Վաների` վերջերս տպագրված հոդվածի համաձայն, քաղաքացիական պատերազմն արդեն իսկ սկսվել է:
«Ժամանակ կար, որ Թուրքիան և Սիրիան դաշնակիցներ էին: Սակայն Թուրքիայի վարչապետ Էրդողանն այդ հարաբերությունները դադարեցրեց 2011 թ օգոստոսին, երբ կոչ արեց Սիրիայի առաջնորդ Ասադին` բանակցել ցուցարարների հետ, որին ի պատասխան սկսվեցին ռմբակոծությունները Թուրքիայի ուղղությամբ:
Այս ամենից հետո Թուրքիան սիրիացի փախստականներին և զինյալներին անվտանգ ապաստարան է տրամադրում: Իսկ հիմա ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան պատրաստ է «Patriot» հրթիռներ տեղակայել իր սահմանում` իր 560 մղոն սահմանը ամրապնդելու համար»,- գրում է պարբերականը: