ՌԴ-ին մտահոգում է Թուրք-սիրիական սահմանին «Patriot»-ի տեղակայումը
23/11/2012 20:03

ՌԴ-ին մտահոգում է Թուրք-սիրիական սահմանին «Patriot»-ի տեղակայումը

«Թուրք-սիրիական սահմանին «Patriot» հրթիռների տեղակայումը կմեծացնի զինված բախումների վտանգը»,- այս մասին, «Վզգլյադ» պարբերականի փոխանցմամբ,  հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Որքան շատ զինամթերք կուտակվի, այնքան  կմեծանա ռիսկը, որ այն կօգտագործվի զինված բախումների համար: Մենք ցանականում ենք ամեն կերպ խուսափել դեպքերի զարգացման այս տարբերակից»,- նշել է Ս. Լավրովը` Մոսկվայում տեղի ունեցած ճեպազրույցում:

Լավրովը նաև հիշեցրել է, որ ժամանակին Ռուսաստանն առաջարկել է ուղիղ կապ հաստատել Անկարայի և Դամասկոսի միջև, որ նրանք միմյանցից տեղեկություններ ստանան և խուսափեն անհարկի սրացումներից:

«Ցավոք, առայժմ առաջարկը չի ընդունվել, սակայն այն ուժի մեջ է»,- նշել է Լավրովը:

Պարբերականի փոխանցմամբ` ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ա. Ռասմուսենն անդրադարձել է Սերգեյ Լավրովի հայտարարությանն ու նշել, որ ՌԴ ներկայացուցչի քննադատական հայտարարություններն անհիմն են: 

ՌԴ-ին մտահոգում է Թուրք-սիրիական սահմանին «Patriot»-ի տեղակայումը