.jpg)
3-ամյա Տատյանան հայրենիքում է, իսկ մայրը մնացել է բանտում
Օրերս Ռուսաստանի Դաշնությունից Երևան է տեղափոխվել 2009 թվականին ծնված Տատյանա Նալբանդյանը: Փոքրիկի մայրը` ՀՀ քաղաքացի Աննա Նալբանդյանը, Մոսկվայի մարզի Մոժայսկ քաղաքի քրեակատարողական հիմնարկում պատիժ է կրում:
«Մինչ այդ արտաքին գործերի նախարարությունից ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում գրություն էր ստացվել, որ երեխան գտնվում է «Երեխաների տուն» հաստատությունում: Աննա Նալբանդյանը դեռևս յոթ տարի ունի պատիժը կրելու, իսկ Ռուսաստանի Դաշնության Քրեակատարողական օրենսգրքի համաձայն՝ երեք տարին լրանալուց հետո այդ հաստատությունում երեխային պահելն արգելվում է:
Երեխային Երևան տեղափոխելու համար նոյեմբերի 12-ին Մոսկվա մեկնեց ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակից, ոստիկանության փոխգնդապետ Արթուր Վարդանյանը: Նոյեմբերի 15-ին փոքրիկ Տանյան հայրենիքում էր:
«Զվարթնոց» օդանավակայնում Տատյանա Նալբանդյանին դիմավորելու էին եկել ոստիկանության աշխատակիցները:
Փոքրիկը կապաստանի մանկատանը, իսկ ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում՝ գտնելու նրա հարազատներին»,- ասված է Ոստիկանության տարածած հողարդագրության մեջ: