.jpg)
23/11/2012 15:44
Volkswagen-ը Չինաստանում կներդնի 14 միլիարդ եվրո
Գերմանական Volkswagen ընկերությունը նախատեսում է մոտակա 4 տարիների ընթացքում Չինաստանում ներդնել 14 միլիարդ եվրո:
«Ռոսբալտ.ռու»-ի փոխանցմամբ, Volkswagen-ի չինական մասնաճյուղի ղեկավար Յոհեմ Հայզմանը նշել է, որ ընկերությունը այսօր Չինաստանում կառուցում է 4 գործարան:
Չինաստանում այդ ընկերության գործարաններում 2018թ.-ից տարեկան 4 միլիոն ավտոմեքենա կարտադրվի: