.jpg)
Երևանում կդիտվի մեծ մասամբ արևային եղանակ
Նոյեմբերի 23-ին հանրապետության տարածքում եղանակը կփոխվի, կդիտվի փոփոխական ամպամածություն, կենտրոնական շրջաններում` մեծ մասամբ արևային եղանակ: Այս գիշեր, և վաղը ցերեկը թույլ տեղումներ կդիտվեն միայն առանձին արևելյան շրջաններում, այստեղ կպահպանվի նաև ամպամածությունը:
Հնարավոր է մառախուղ, տեղ-տեղ քամի մինչև 15մ/վրկ:
Գիշերը օդի ջերմաստիճանը նվազել է 2-4 աստիճանով: Պարզեցմամբ պայմանավորված` գիշերը զգալի նվազում է սպասվում հատկապես Վայոց Ձորի լեռներում:
Meteo-tv-ի հաղորդմամբ, Երևանում կդիտվի մեծ մասամբ արևային եղանակ, նոյեմբերի 23-ին տեղումներ չեն սպասվում, հավանական է մառախուղը:
Այս գիշեր +2+4, ցերեկը +8+10, երեկոյան +5+7: