Ադիբեկյանն անցավ ինքնասպանությանը
24/11/2012 12:44

Ադիբեկյանն անցավ ինքնասպանությանը

Աշխարհում տարեկան մեկ մլն հարյուր հազար մարդ ինքնասպան է լինում. Եթե նախկինում ընդունված էր կարծել, որ ինքնասպանները հոգեկան հիվանդներ են, սակայն ավելի ուշ գիտությունն ընդունեց, որ ինքնասպանությունը ոչ թե հոգեբանական, այլ սոցիալական խնդիր է: Այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Նա նաև հավելեց, որ զարգացած երկրներում ինքնասպանությունների թիվը բարձր է` հարյուր հազար մարդու հաշվով 30 ինքնասպաններ են ընկնում, իսկ Հայաստանում հարյուր հազար մարդու հաշվով` երկուսը:

Բանախոսի հավաստամամբ, կանայք ավելի շատ են ինքնասպանության, քան տղամարդիկ, կա նաև տարիքային գործոնը, որը նկատվում է քառասուն տարեկանից հետո:

«Դեպրեսիվ վիճակներն են հիմնականում մարդկանց դրդում ինքնասպանության»,- իր հերթին հավելեց հոգեբան Միրդատ Մադաթյանը: Նաև նշեց, որ կանայք ավելի հաճախ են դիմում մասնագետի օգնությանը, կանայք ավելի շատ են դեպրեսիվ վիճակում հայտնվում, սակայն միանաշանակ չէ, որ կանայք են ավելի շատ հակված ինքնասպանության:

«Մեր դժբախությունը նրանում է, որ ծնողների և երեխաների միջև շփում չկա»,- ասաց հոգեբանը և առաջարկեց ծնղնրին իրենց իսկ երեխաների հետ ընկերանալ, իսկ խնդիրների դեպքում` փոխել միջավայրը:

Բանախոսները կարևորեցին մարդկանց միջև շփումները, որի միջոցով մեկուսացված մարդկանց հնարավոր է օգնել` թույլ չտալով նրանց դիմել ինքնասպանության
 

Ադիբեկյանն անցավ ինքնասպանությանը