Ա. Բրեյվիկը ահազանգել է, որ իրեն ինքնասպանության են հասցնում
24/11/2012 16:32

Ա. Բրեյվիկը ահազանգել է, որ իրեն ինքնասպանության են հասցնում

Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը, ով դատապարտվել է 21 տարվա ազատազրկման, բաց նամակ է գրել լրատվամիջոցներին` նշելով, որ բանտապահները իրեն ցանկանում են ինքնասպանության հասցնել: Այս մասին գրում է ria.ru-ն:

Աղբյուրի փոխանցմամբ` Ա. Բրեյվկիը, ով պատիժ է կրում 2011 թ.-ին 70 մարդու սպանության համար, բաց նամակ է գրել նաև Amnesty International իրավապաշտպան կազմակերպությանը` նշելով, որ «Իլա» բանտում իր պայմանները նույնն են, ինչ իրաքյան «Աբու Գրեյբում»: Լրատվամիջոցի հիշեցմամբ` այս բանտը հայտնի է դարձել ԱՄՆ զինծառայողների կողմից կալանավորների նկատմամբ իրականցված նվաստացումների համար: 

«Եթե ես ի սկզբանե շատ համբերատար մարդ չլինեի, հավանաբար, արդեն զրկված կլինեի խելքից: Ամեն դեպքում, կա մի սահման, որից այն կողմ մարդը չի կարող դիմակայել»,- գրել է նա իր նամակում:

Ըստ աղբյուրի` Ա. Բրեյվիկի բանտախցում կա աշխատասենյակ, ննջասենյակ, մարզվելու սարքեր, փոքրիկ հետնաբակ:

Ա. Բրեյվիկը նշել է, որ իրեն ամենուր հետևում են, հատկապես, երբ որևէ դեղ է խմում, նրան հատակը մաքրելու պարագաներ չեն տալիս, ամեն օր խուզարկում են, ընդ որում, կին բանտապահները:

Նա նաև նշել է, որ իրեն մշտապես հետևելու արդյուքնում նա ավելի ուշ-ուշ է ատամները լվանում և սափրվում: Բանտում վերջերս նրան թույլատրել են օգտվել սովորական մատիտից, քանի որ ռետինե մատիտը նա անվանել էր «սադիզմի գրեթե անբացատրելի արտահայտում»: 
 

Ա. Բրեյվիկը ահազանգել է, որ իրեն ինքնասպանության են հասցնում