«ԼՂ հիմնահարցում անհրաժեշտ է ցուցաբերել միասնական մոտեցեցում»
24/11/2012 10:30

«ԼՂ հիմնահարցում անհրաժեշտ է ցուցաբերել միասնական մոտեցեցում»

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի մի խումբ անդամների` հանձնաժողովի համանախագահ Սամվել Ֆարմանյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի հասարակայնության հետ կապերի բաժնից:

Աղբյուրի փոխանցմամբ, հանդիպմանը քննարկվել են երկու հայկական հանրապետությունների միջխորհրդարանական կապերի զարգացմանն առնչվող հարցեր:Նախագահ Սահակյանն անհրաժեշտ է համարել այս հարթությունում համագործակցության հետագա խորացումն ու ընդլայնումը, ինչը կարևոր է նաև արտաքին քաղաքական տեսանկյունից:

Հաղորդագրության համաձայն, երկրի ղեկավարը նշել է, որ անկախ քաղաքական ուժերի ծրագրերում առկա տարբերություններից, ղարաբաղյան հիմնահարցում անհրաժեշտ է ցուցաբերել միասնական մոտեցում` այն համարելով հայոց պետականության ռազմավարական ամենակարևոր հիմնախնդիրներից մեկը:

Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ ԱԺ փոխխոսնակ Արթուր Թովմասյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

«ԼՂ հիմնահարցում անհրաժեշտ է ցուցաբերել միասնական մոտեցեցում»