.jpg)
Գվարդիոլան կարող է գլխավորել Բրազիլիայի հավաքականը
«Բարսելոնի» նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մոտ օրերս կարող է գլխավորել Բրազիլիայի ազգային հավաքականը: Այս մասին տեղեկացնում է «Lancenet»-ը` հղում կատարելով Գվարդիոլային մոտ աղբյուրներին:
Պարբերականի տեղեկացմամբ` իսպանացի մասնագետը պատրաստ է արդեն վաղը գլխավորել հավաքականը:
«Սա միակ թիմն է, հանուն որի պատրաստ եմ վերադառնալ: Բրազիլիայի հավաքականի հետ կդառնամ աշխարհի չեմպիոն»,- նշել է Գվարդիոլան:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն` Գվարդիոլան կարող էր գլխավորել «Չելսին», իսկ Բրազիլիայի ընտրանին` Լուիս Ֆելիպե Սկոլարին: