Գողության փորձը ձախողվել է
24/11/2012 14:10

Գողության փորձը ձախողվել է

Նոյեմբերի 23-ին, ժամը 13.50-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, գողության փորձ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Գյումրիի բնակիչ, 1963 թ. ծնված Նորիկ Վ.-ին: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:

Աղբյուրի փոխանցմամբ, պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի ավտոկայանում, Արտաշատ-Նորաշեն ավտոբուսի սրահում, մի ուղևորուհու պայուսակից փորձել է գողանալ դրամապանակը, որի մեջ եղել է գումար:  
Գողոնն առգրավված է:

Նորիկ Վ.-ն ստորագրությամբ բաց է թողնվել: Կատարվում է հետաքննություն: 

Գողության փորձը ձախողվել է