Ջասթին Բիբերը Ելիզավետա 2-րդի պատվին ձուլված մեդալ է ստացել
24/11/2012 14:29

Ջասթին Բիբերը Ելիզավետա 2-րդի պատվին ձուլված մեդալ է ստացել

Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը երգիչ Ջասթին Բիբերին մեդալ է շնորհել` ձուլված բրիտանական գահին Ելիզավետա 2-րդի գահակալման 60-ամյակի առթիվ, գրում է Լենտան (lenta.ru):

Աղբյուրի փոխանցմամբ, այս մեդալը շնորհվում է այն անձանց, ովքեր առավել մեծ ավանդ ունեն Կանադայի որևէ գյուղի կամ շրջանի զարգացման մեջ, կամ էլ իրենց հաջողություններով ամրապնդել են երկրի միջազգային վարկանիշը:
 
«QMI» գործակալության փոխանցմամբ, այս մեդալի հավակնում է ընդհանուր առմամբ, 60 կանադացի:
 

Ջասթին Բիբերը Ելիզավետա 2-րդի պատվին ձուլված մեդալ է ստացել