Քննարկվել են ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցեր
24/11/2012 15:54

Քննարկվել են ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցեր

Այսօր քննարկվել են Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլին առնչվող հարցեր: Այս մասին տեղեկացնում են  են  ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունից` մանրամասնելով, որ  Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Հայաստան-Եվրամիություն համագործակցության հանձնաժողովի մի խումբ անդամների` նախագահ Սամվել Փարմանյանի գլխավորությամբ:

ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը, աղբյուրի փոխանցմամբ,  ներկայացրել է ղարաբաղյան հիմնահարցի տարբեր խնդիրների նկատմամբ պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը: Նշելով ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում խորհրդարանական դիվանագիտության դերը` Կարեն Միրզոյանը ընդգծել է միջազգային կառույցներում ԼՂՀ դիրքորոշման օբյեկտիվ և համակողմանի ներկայացման կարևորությունը:

Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ֆելիքս Խաչատրյանը և ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը: 

Քննարկվել են ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցեր