.jpg)
Ծառուկյանի առաջադրումը «ինչ-որ բան կնշանակի»
Ամենայն հավանականությամբ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նախագահական ընտրություններում կառաջադրի իր թեկնածությունը, քանի որ երկար ժամանակ է ուսումնասիրում է քաղաքական դաշտը,-լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
Սակայն, շարունակեց իր խոսքը Շիրինյանը, ԲՀԿ-ն պետք է, վերջապես «այլընտրանքային կարգավիճակից» դուրս գա և դառնա ընդդիմություն, սակայն` ոչ փողոցի:
Քաղաքագետը կարծում է, որ «լավ կլինի», եթե Գ. Ծառուկյանն առաջադրի ոչ թե իր թեկնածությունն, այլ` մեկ այլ թեկնածուի, «փոխարենը զարգացնելով իր տնտեսությունը»:
Ինչ վերաբերում է ընդդիմադիր միասնական թեկնածուին, ապա քաղաքագետը ասաց, թե` այս հարցը դեռ քննարկման փուլում է: Նա նաև պատահական չհամարեց, որ ԲՀԿ-ականները շրջանառության մեջ են դնում լուրեր, թե Ծառուկյանն առաջադրվելու է, ինչը, Շիրինյանի կարծիքով, ինչ-որ բան նշանակում է: Քաղաքագետը ցանկանում է, որ նախագահական ընտրություններում լինի նաև երկրորդ փուլ, որպեսզի քաղաքական դաշտում որոշակի ակտիվացում նկատվի, իսկ ինչ վերաբերում է հետընտրական ցնցումներին, ապա բանախոսը նկատեց, որ դա ցանկալի չէ: