«Լիվերպուլն» աշխատանքի է հրավիրել հոգեբանի
24/11/2012 16:58

«Լիվերպուլն» աշխատանքի է հրավիրել հոգեբանի

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը թիմում աշխատանքի է հրավիրել հայտնի հոգեբան Սթիվ Պետերսին, ով նախկինում համագործակցել է Մեծ Բրիտանիայի հեծանվասպորտի օլիմպիական հավաքականի հետ: 

Ինչպես տեղեկացնում է անգլիական մամուլը, Պետերսը «Լիվերպուլի» ֆուտբոլիստների հետ հանդիպում և խորհուրդներ է տալիս ոչ առաջին անգամ:

«Մենք թիմ ենք հրավիրել մի մարդու, ով գերազանց է տիրապետում իր գործին: Հոգեբան Պետերսը շատ հարցերում է օգնել մեր ֆուտբոլիստներին, և մենք կշարունակենք համագործակցել նրա հետ»,- նշել է Ռոջերսը:

«Լիվերպուլն» աշխատանքի է հրավիրել հոգեբանի