.jpg)
Մեխիկոյում ցանկանում են քանդել Հեյդար Ալիևի արձանը
Մեխիկոյի քաղաքապետարանը դիմել է հասարակական խորհրդին, որպեսզի վերջինս դիմի երկրի կառավարությանը` Հեյդար Ալիևի արձանը քանդելու խնդրանքով:
«Առգումենտի.ռուի» փոխանցմամբ` Մեխիկոյում Հեյդար Ալիևի արձանը կառուցվել է Ադրբեջանի գումարներով, որը 5 միլիոն դոլար է ներդրել այն թաղամասի բարեկարգման համար, որտեղ տեղադրված է Ալիևի արձանը:
Գրող Օմերո Արիդհիսը նշել է, որ Մեխիկոյում Հեյդար Ալիևի արձանի տեղադրումը անհասկանալի իրադարձություն էր:
Ըստ նրա` հետխորհրդային այդ պետության` Ադրբեջանի նախագահը աշխարհում հայտնի է որպես մարդու իրավունքները ոտնահարող առաջնորդ:
Բաքուն նախազգուշացրել է Մեքսիկայի իշխանություններին, որ արձանի քանդման դեպքում նրանք կփակեն այդ երկրում իրենց դեսպանատունը և կկասեցնեն Մեքսիկայում 4 միլիարդ դոլարի ներդրումը: